English
 
 
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

 

«Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի կողմից 2008թ.:

 

Ընկերության գործունեության հիմնական նպատակն է շարունակել իր հիմնադրի` «Անիվ» հիմնադրամի առաքելությունը, որն ուղղված է ՀՀ հեռավոր գյուղական վայրերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, աղքատության և արտագաղթի կրճատմանը:   

 

«Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ առևտրային և գյուղատնտեսական վարկեր է տրամադրում ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին: Հատուկ ուշադրություն է դարձվում ՀՀ հեռավոր գյուղական վայրերի այն բիզնեսների ֆինանսավորմանը, որոնք հնարավորություն են տալիս տեղի անապահով խավերին իրականացվող տնտեսական գործունեությունից ստացվող շահույթով բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները, ամրապնդել իրենց ինքնուրույնությունը: Ընկերությունը փոխառություններ և վարկեր է տրամադրում նաև ՀՀ հեռավոր վայրերի բնակչության այն խմբերին, որոնք այլ ֆինանսական կառույցների ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն, ինչպես նաև այն հաստատություններին, որոնք նպաստում են անապահով խավի համար աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Updated  19/03/2013