ՓՄՁ զարգացման վարկեր
Նպատակը
Այս վարկերը տրամադրվում են գործող և նոր ստեղծվող փոքր և միջին ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին և անհատ ֆերմերներին գործունեությունը սկսելու, կազմավորելու և ընդլայնելու նպատակով: Առանձնահատուկ մոտեցում կներկայացվի այն ծրագրերին, որոնք կնպաստեն ձեռնարկության հաջող գործունեությանը, նրա հետագա կենսունակության պահպանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կապահովեն վարկի վերադարձելիությունը:
Պայմանները
Այս վարկերը տրամադրվում են սկսնակ կամ արդեն գրանցված տնտեսվարող սուբյեկտներին կամ անհատ ֆերմերներին: Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով`
- Վարկի գումարը` 3 000-40 000 ԱՄՆ դոլար,
- Առավելագույն ժամկետը 36 ամիս,
- Վարկի տոկոսադրույքը` 14%* տարեկան, հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմաբ, հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365,
- Տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս,
- Վարկառուները ներկայացված ծրագրում պետք է ապահովեն առնվազն 10% սեփական ներդրում գործող սուբյեկտների դեպքում, և 25%` սկսնակների դեպքում,
- Կախված գործարար ծրագրից` վարկի տրամադրումը կարող է իրականացվել փուլերով,
- Մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է հիմնվելով ծրագրի դրամական հոսքերի վրա և կարող է կիրառվել մայր գումարի մարման հետաձգման մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ,
- Վարկը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում
- Վարկերը տրամադրվում են գրավով կամ օրենքով սահմանված այլ ապահովման միջոցներով ապահովված լինելու դեպքում.
- Մինչև 8000 ԱՄՆ դոլարի վարկը կարող է տրամադրվել նաև 3 և ավելի երաշխավորությունների առկայության դեպքում,
- 8000 ԱՄՆ դոլարից ավելի վարկերի տրամադրման համար գույքի գրավադրումը պարտադիր է: Ընդ որում` եթե որպես վարկի ապահովում հաճախորդի կողմից ներկայացվում է միայն գրավ (լրացուցիչ երաշխիքներ/երաշխավորություններ չեն ներկայացվում), ապա վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գրավային արժեքի 75%-ը): Ապահովման միջոցի գրավային արժեքը կարող է որոշվել վարկային մասնագետի կողմից: Այս դեպքում անկախ գնահատողի գնահատումը պարտադիր չէ
* Վարկի սպասարկման միջնորդավճար` հաստատված վարկի 2%-ի չափով, սակայն ոչ ավել 75 000 դրամից, որից 6 000 դրամ հայտի ուսումնասիրման վճարը հայտատուի կողմից վճարվում է մինչև հայտի ներկայացնելը և ենթակա չէ վերադարձման, եթե նույնիսկ հայտը մերժվում է:
* ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի գծով սպասարկման վճարի, տոկոսագումարների և տույժի (տուժանքի) վճարումը կատարվում է ՀՀ դրամով` հիմք ընդունելով վճարման օրվա ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ձեր կողմից որպես վարկի ապահովման միջոց ներկայացված գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Պարտականությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում կարող է բռնագանձում տարածվել նաև Ձեր այլ գույքի վրա:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետի ավարտին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
* ՓՄՁ զարգացման վարկերի` 14% տարեկան տոկոսադրույքը գործում է մինչև 2012թ. մայիսի 31-ը ստացված հայտերի համար:
Նալբանդյան 35, բն.6
Հեռ.+374 10 54 05 95

