Ընկերության մասին
«Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ հիմնադրվել է Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի կողմից: Վերջինս հիմնադրվել է 2000թ.-ին Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Գյուղատնտեսական Ծառայությունների Ծրագիր միջազգային պայմանագրի գյուղական ֆինանսավորման ենթաբաղադրիչն իրականացնելու նպատակով:
2008թ.-ին, կապված ՀՀ օրենսդրության փոփոխությունների հետ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվում և լիցենզավորվում է որպես «Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի միակ հիմնադիրն ու 100% բաժնետերն է հանդիսանում Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամը:
Ընկերության գործունեության հիմնական նպատակն է շարունակել իր հիմնադիրի` «Անիվ» Հիմնադրամի առաքելությունը, որն ուղղված է ՀՀ հեռավոր գյուղական վայրերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, աղքատության և արտագաղթի կրճատմանը:
Նալբանդյան 35, բն.6
Հեռ.+374 10 54 05 95

