English
 
 

Վարկեր

«Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ առևտրային և գյուղատնտեսական վարկեր է տրամադրում ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին: Հատուկ ուշադրություն է դարձվում ՀՀ հեռավոր և գյուղական վայրերի բնակչության այն խմբերին, որոնք այլ ֆինանսական կառույցների ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն, ինչպես նաև այն հաստատություններին, որոնք նպաստում են անապահով խավի համար աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը:

Ներկայումս «Անիվ» ՈՒՎԿ-ն տրամադրում է փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացման, ինչպես նաև Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ–Հայաստան ՊՈԱԿ կողմից "Ջրից դեպի շուկա" ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր:

 

Հաճախորդների կողմից ներկայացված վարկային հայտի բավարարման  հիմքերն են.

1. Գործունեության դրական զարգացման պատմություն,
2. դրական վարկային պատմություն,
3. արժանահավատ տեղեկությունների ներկայացում,
4. պատասխանատվության բարձր զգացում և նպատակաուղղվածություն,
5. իրատեսական գործարար ծրագիր,
6. գուրծունեության վարկունակության բավարար մակարդակ:

Բացասական վարկային պատմության կամ 3-6 գործոնների բացակայության դեպքում վարկային հայտը կմերժվի:
 

 

 

 

 

 

 

Updated  18/01/2012